Jump to content

Անդրիյան Նիկոլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրիյան Նիկոլաև
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1929(1929-09-05)[1][2][3][…]
ԾննդավայրՇորշելի (գյուղ, Մարինսկի-Պոսադսկի շրջան), Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 3, 2004(2004-07-03)[2][3][4] (74 տարեկան)
Մահվան վայրՉեբոքսարի, Ռուսաստան
ԳերեզմանՇորշելի (գյուղ, Մարինսկի-Պոսադսկի շրջան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՉեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1954) և Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968)
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց և գրող
ԱմուսինՎալենտինա Տերեշկովա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունFirst group of Soviet cosmonauts?
ԵրեխաներElena Tereshkova?
Ստորագրություն
Изображение автографа
 Andriyan Nikolayev Վիքիպահեստում

Անդրիյան Գրիգորևիչ Նիկոլաև (սեպտեմբերի 5, 1929(1929-09-05)[1][2][3][…], Շորշելի (գյուղ, Մարինսկի-Պոսադսկի շրջան), Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 3, 2004(2004-07-03)[2][3][4], Չեբոքսարի, Ռուսաստան), խորհրդային երրորդ տիեզերագնացը (աշխարհում 5-րդը)։ Խորհրդային միության կրկնակի հերոս։ Ավիացիայի գեներալ-մայոր։ Առաջին տիեզերագնացն է, որը տիեզերքում մասնակցել է ռազմական փորձարարության (Պավել Պոպովիչի հետ)[5]։ Առաջին թռիչքի ժամանակ Նիկոլաևն առաջին անգամ բաց է թողել ամրագոտին (նրանից առաջ Գագարինն ու Տիտովը թռել են ամուր ամրակապված վիճակում), թռել է տիեզերանավով մեկ անկշռության պայմաններում։ Սխալ է Նիկոլաևին համարել առաջին տիեզերագնացը, որը Երկրագնդի ուղեծրում աշխատել է առանց սկաֆանդրի։ Առանց սկաֆանդրի թռիչք իրականացրած առաջին տիեզերագնացներն են եղել «Վոսխոդ-1» տիեզերանավի անձնակազմի անդամները (1964 թվական)[6][7][8][9][10][11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շորշելի գյուղում՝ քրիստոնյա ընտանիքում։ Ազգությամբ չուվաշ է։ Համաձայն այդ ժամանակվա տեղի սովորույթների՝ ծնունդից մինչև դպրոցն ավարտելը կրել է հոր Գրիգորև ազգանունը։ Այդ ազգանունով է նա գրանցված եղել պահպանված դասարանական մատյանում։

Հայրը՝ Գրիգորի Նիկոլաևիչ Նիկոլաևը (1898-1944), եղել է շրջանի առաջին կոլխոզի ձիապանը։ Մայրը՝ Աննա Ալեքսեևնա Ալեքսեևա-Նիկոլաևան (1900-1987), կաթի ֆերմայում կթվորուհի է եղել։ Ամուսնացել են 1922 թվականին, ամբողջ կյանքն ապրել են երկու պատուհան ունեցող փոքրիկ տնակում։ Ունի ավագ եղբայր՝ Իվան, կրտսեր եղբայր՝ Պյոտր և քույր՝ Զինաիդա։

Մանուկ հասակում Անդրիյանը ցանկացել է դառնալ բուժակ, սակայն մտադրությունը փոխելուց հետո տեղափոխվել է ավագ եղբոր մոտ՝ Մարինյան արվարձան և ընդունվել է տեխնիկում[12]

1947 թվականին ավարտել է Մարինյան անտառատեխնիկայի տեխնիկումը, 1954 թվականին՝ Օդաչուների չերնիգովյան բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանը, իսկ 1968 թվականին՝ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1960 թվականից եղել է տիեզերագնացների ԽՍՀՄ առաջին ջոկատի անդամ։

Թռիչքի նախապատրաստման ամենաբարդ փորձությունը Նիկոլաևն անվանել է սուրդոբարոկամերում գտնվելը, որը նմանակում է արտաքին աշխարհից լիակատար մեկուսացումը, որտեղ ապագա տիեզերագնացը գտնվել է 10 օր առանց տեսողական և լսողական կապի։ Թռիչքի պահին Նիկոլաևի հաշվին եղել է տարբեր աստիճանի բարդության 40 պարաշյուտային թռիչք[13]։

1962 թվականին 4 օրով միայնակ կատարել է երկու տիեզերական թռիչք, 1970 թվականին Վիտալի Սևաստյանովի հետ թռիչք է կատարել 18 օրով։ Երկու թռիչքներն էլ կատարման պահին տևողությամբ ռեկորդային են եղել։ Ուղեծրային կայան այն ժամանակ չի եղել, երկու թռիչքներն էլ սկզբից մինչև վերջ տեղի են ունեցել տիեզերանավերում, որտեղ կենսատարածքը «խրուշչովկայի» բնակարանի լոգասենյակի կեսն է կազմում[13]։

Առաջին թռիչք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի օգոստոսի 11-15-ը «Վոստոսկ-3» տիեզերանավով իրականացրել է 64 պտույտ երկրի շուրջ։ Այդ թռիչքի ժամանակ ուղեծրում անցկացվել է տիեզերագնացների մասնակցությամբ արբանյակների ազդանշանը որսալու ծրագրով առաջին ռազմական էքսպերիմենտը, ընդ որում՝ Պավել Պոպովիչի կողմից ղեկավարվող «Վոստոկ-4» տիեզերանավը կատարել է ազդանշանը որսացողի դերը, իսկ Նիկոլաևի կողմից ղեկավարվող «Վոստոկ-3» տիեզերանավը՝ նշանակետի։ Տիեզերանավերի միջև մինիմալ տարածությունն եղել է 5 կիլոմետր[14]։ Նիկոլաևը հիշել է, թե ինչպես է ուղեծրից հետևել երկրի վրա գտնվող աերոդրոմին, որը հավանաբար թշնամական է եղել[13][15]։

Ուղեծիր դուրս գալուց և տիեզերանավի կրող հրթիռից անջատվելուց հետո Նիկոլաևն իր վրա է վերցրել կառավարումը (ինչը մինչ այդ չեն արել), իլյումինատորով նավը տեղակայել է հրթիռ-կրիչի ուղղությամբ և լուսանկար է արել (չի երևացել, քանի որ հրթիռ-կրիչը հայտնվել է արևի կողմում)։ Թռիչքի ընթացքում Նիկոլաևն առաջին անգամ հրաժարվել է ամրակապումից (մինչ այդ Գագարինն ու Տիտովը թռչել էին ամուր ամրակապված) և ազատորեն սավառնել նավում անկշռության մեջ։ Տեղի է ունեցել Նիկոլաևի կապի սեանսը խորհրդային ղեկավար Ն. Ս. Խրուշչովի հետ։ Նախապես պայմանավորվելով կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի հետ՝ Նիկոլաևը պլանավորված երեք օրից հետո ուղեծրում մնացել է չորրորդ օրը։ Այդ տարիներին տիեզերանավը վայրէջք էր կատարում առանձին, իսկ տիեզերագնացը՝ առանձին իր պարաշյուտով։

1962 թվականի օգոստոսի 15-ին Կարանգադայի տակ՝ հրաբուխի մոտ վայրէջք կատարած Նիկոլաևն ու Պոպովիչը հազիվ են խուսափել բարձր սուր քարերից։ Առաջին հերթին երկրի վրա Նիկոլաևն օգնել է տիեզերագնացների ջոկատի բժշկին, որը եկել էր նրան դիմավորելու և ոչ այնքան հաջող վայրէջք էր կատարել պարաշյուտով՝ Նիկոլաևից 30 մետր հեռավորության վրա[13][15][16]։

Առաջին և երկրորդ թռիչքի միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թռիչքից հետո իր կյանքը կապել է տիեզերագնացների ջոկատի աշխատանքի հետ։ 1963-1968 թվականներին եղել է խորհրդային տիեզերագնացների ջոկատի հրամանատարը։ 1965-1969 թվականներին Նիկոլաևը մտել է տիեզերագնացների խմբի մեջ, որոնք պատրաստվում էին իրականացնել Լ1/«Զոնդի» թռիչքը Լուսնի շուրջ և Լ3-ի վայրէջքը նրա վրա խորհրդային ծրագրերով։

1968-1974 թվականներին որպես պետի տեղակալ աշխատել է Յուրի Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում։ Լուսնային ծրագրով թռիչքի պատրաստություն է անցել, եղել է անձնակազմերից մեկի հրամանատարը։ Լուսին թռչելու համար պահանջվել է 4 օր, հենց այդքան է տևել Նիկոլաևի առաջին թռիչքը։ Ս. Պ. Կորոլյովի մահից և խորհրդային «լուսնային» ծրագրի փակումից հետո Նիկոլաևը պատրաստվել է թռիչքների «Սոյուզ» տիպի նավերով։ Եղել է «Սոյուզ-8» տիեզերանավի կրկնօրինակող անձնակազմի հրամանատարը (1969 թվականի հոկտեմբեր)[13][15][17]։

1970 թվականի հունիսի 1-19-ը նեղել է «Սոյուզ-9» տիեզերանավի հրամանատարը (Վ. Ի. Սևաստյանովի հետ համատեղ) 18 օրով։ Տիեզերանավը երկրի շուրջ 286 պտույտ է կատարել 424 ժ 59 րոպեում։ Տևողությամբ ռեկորդային թռիչքից (մինչ այդ թռչում էին առավելագույնը 5 օրով) վերադառնալուց հետո տիեզերագնացները լուրջ դժվարություններ են ունեցել երկրային գրավիտացիային ադապտացվելիս («Նիկոլաևի էֆեկտ»)։ 1995 թվականի մայիսին Պրավդա թերթին տված հարցազրույցում վայրէջք կատարելուց հետո ծառայության դժվարություններից երբեք չբողոքած Նիկոլաևը պատմել է. «Շատ դժվար էր։ Նավից առանց օգնության դուրս գալ չէինք կարողանում, երբ մեզ դուրս բերեցին՝ ոտքի վրա կանգնել չէին կարողանում։ Արյունը լցվում էր մարմնի ստորին մաս, կարելի էր միայն նստել կամ պառկել, այլապես կորցնում կկորցնեինք գիտակցությունը։ Սրտի չափերը 18 օրվա ընթացքում փոքրացել են 12 տոկոսով, պառկած՝ 80 հարված, նստած՝ 100, կանգնած՝ 120: Ոսկրային հյուսվածքները կորցրել էին կալիումը և կալցիումը, դարձել էին փխրուն։ Արյան կազմը փոխվել էր։ Մեր թռիչքից հետո առաջնային խնդիր էր դրված ուղեծրում ապահովել տիեզերագնացների ֆիզիկական մարզումը»։ Երկրորդ թռիչքի ժամանակ, հիշում էր Նիկոլարը, նա նաև կատարել է ռազմական առաջադրանքներ, նշել է «Սոյուզ-9» նավի վրա տեղադրված սարքերի բարձր թույլատրող ունակությունը, որոնց օգնությամբ հեշտ էր դիտարկել նույնիսկ հավանական հակառակորդի օդանավակայանների վրա տեղակայված ինքնաթիռների տառերը։ Թռիչքից հետո Նիկոլաևը մի ամբողջ ամիս գրել է ծավալուն հաշվետվություններ թռիչքի մասին, շուտով պաշտպանել է գիտական թեզ և ստացել է գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու[13][15]։

Վիճակագրություն[18]
# Մեկնարկային նավ Մեկնարկ, UTC Արշավախումբ Վայրէջք նավ Վայրէջք, UTC Տևողություն Ելք դեպի բաց տիեզերք Ժամանակը բաց տիեզերքում
1 Վոստոկ-3 11, 08:30 Վոստոկ-3 Վոստոկ-3 15, 06:52 03 օր 22 ժամ 22 րոպե 0 0
2 Սոյուզ-9 01, 19:00 Սոյուզ-9 Սոյուզ-9 19, 11:58 17 օր 16 ժամ 58 րոպե 0 0
21 օր 15 ժամ 20 րոպե 0 0

Տիեզերքից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականից Նիկոլաևը տիեզերագնացների պատրաստման կենտրոնի պետի առաջին տեղակալն էր։ Յուրի Գագարին. Նա երազում էր երրորդ թռիչքի մասին, դիմում էր ղեկավարությանը` նրան սովետա-ամերիկյան ծրագրին միացնելու խնդրանքով, բայց որոշվեց զիջել երիտասարդ տիեզերագնացներին։ Հիմնական աշխատանքին զուգահեռ Նիկոլաևը մի շարք գումարումների Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր էր։ 1981 թվականին տիեզերական հետազոտությունների բնագավառում նվաճումների համար Նիկոլաևին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ[13]։

1994 թվականից աշխատել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պաշտոնական հանձնաժողովի ապարատում։

«Հանդիպենք ուղեծրում» և «Տիեզերք` ճանապարհ առանց վերջի» գրքերի հեղինակն է[17]։ Նիկոլաևի վերջին և առավել արժեքավոր գիրքը գրվել է 1999 թվականին՝ «Երկրի ձգողություն»[19]։

Մամուլի համար տված հարցազրույցում Նիկոլաևը նշել է, որ տիեզերքում ոչ մի անոմալ երևույթներ իր երկու թռիչքներին ժամանակ չեն հանդիպել[13]։

18 տարի ամուսնացած էր (1963-1982) Վալենտինա Տերեշկովայի հետ, առաջին կին տիեզերագնացը։ «Տիեզերական հարսանիքը» տեղի է ունեցել Լենինյան լեռներում գտնվող կառավարական առանձնատանը, 1963 թվականի նոյեմբերի 3-ին, հյուրերի թվում էին Նիկիտա Խրուշչովը և գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը։ Դա Նիկոլաևի միակ ամուսնությունն էր։

1964 թվականի հունիսի 8-ին ծնվել է աղջիկը` Ելենա Անդրիյանովնա Տերեշկովան, աշխարհում առաջին երեխան է, որի հայրն ու մայրը տիեզերագնացներ են եղել[20]։ Ելենայի առաջին ամուսինն օդաչու Իգոր Ալեքսեևիչ Մայորովն էր, երկրորդ ամուսինը` օդաչու Անդրեյ Յուրիևիչ Ռոդիոնովը։

Թոռները` Ալեքսեյ Իգորևիչ Մայորովը (ծնված` 1995 թվականի հոկտեմբերի 20-ին) և Անդրեյ Անդրեևիչ Ռոդիոնովը (ծնված` 20047 թվականի հունիսի 18-ին)[21]։

Անդրիյան Նիկոլաևը մահացել է 2004 թվականի հուլիսի 3-ին 75 տարեկան հասակում Չեբոքսարի քաղաքում, որտեղ 5-րդ համառուսաստանյան ամառային գյուղական մարզական խաղերի գլխավոր մրցավարն էր։ Մահվան պատճառը եղել է «Սպորտ» հյուրանոցի ճանապարհին հինգերորդ ինֆարկտից առաջացած սրտի կաթվածը։ Շորշելներում գտնվող հուշահամալիրի ցուցադրության մեջ է Անդրիյան Գրիգորևիչի գունավոր լուսանկարը, որն արվել է ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մահվանից մեկ ժամ առաջ[22]։

Չուվաշիայի առաջին նախագահ Ն.Վ. Ֆյոդորովի աջակցությամբ համերկրացիների նախաձեռնությամբ աճյունը հանդիսավորությամբ հուղարկավորվել է հայրենիքում՝ Շորշելի գյուղում։ Այդ որոշման հետ այն ժամանակ չհամաձայնվեց Նիկոլաևի միակ դուստրը՝ Ելենա Նիկոլաևան, որն իր մոր հետ պնդում էր հոր վերահուղարկավորումն անել Աստղային քաղաքում։ Հետագայում կողմերը փոխզիջման և հաշտեցման եկան, Ելենան ավագ որդու՝ Ալեքսեյի հետ միասին այցելեց Շորշելիի հուշահամալիր, ինչի մասին վկայում են թանգարանի ցուցադրությունում ներկայացված լուսանկարները։ Բելոմրամորային սարկոֆագով պսակված գերեզմանի վրա 2005 թվականին կառուցվել է ուղղափառ մատուռ-դամբարան։ Մատուռի ներքին պատին ոսկե տառերով դաջված են Նիկոլաևի վերջին գրքի խոսքերը. «Ես հաճախ երազում եմ հայրենի Շորշլի գյուղի և դրա վերևում գտնվող աստղերի մասին…»[21]:

2006 թվականի հոկտեմբերին Շորշելիի տիեզերագնացության թանգարանը, որը բացվել է 1972 թվականին, վերանվանվել է ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց Անդրիյան Գրիգորևիչ Նիկոլաևի շիրմաքարերի հուշահամալիր[23]։

Կյանքի ուշագրավ իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիկոլայ Պոպովիչի հետ առաջին անգամ տիեզերքում հնչել է երգ։ Նիկոլաևը, մինչ այդ երբեք չի երգել, իսկ Պոպովիչը երգեց «Վոլգա գետի հոսքերը» դուետը, այնուհետև երգեց հատուկ գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի համար, որը ծնվել է, ինչպես և Պոպովիչը, Ուկրաինայում` «Ես զարմանում եմ երկնքում, կարծում եմ, գուշակում եմ այդ դուման…»[24]:
  • 1969 թվականի հունվարի 22-ին Կրեմլում մեքենան, որով Նիկոլաևը ճանապարհորդում երեք այլ տիեզերագնացների` Վալենտինա Տերեշկովայի, Ալեքսեյ Լեոնովի և Գեորգի Բերեգովոյի հետ` գնդակահարվել է խորհրդային բանակի զինծառայող Վիկտոր Իլինի կողմից, որը նրան ընդունել է Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի մեքենայի համար։ Նիկոլաևը վիրավորվել է մեջքից փամփուշտով։
  • 1970 թվականի հունիսի 9-ին մասնակցել է շախմատի և տիեզերագնացության պատմության մեջ առաջին «Տիեզերք` Երկիր» պարտիային։ Պաշտպանել է «Սոյուզ-9» տիեզերանավի պատիվը ինժեներ Վիտալի Սևաստյանովի հետ զուգախաղում։ Տիեզերագնացներն օգտվել են շախմատային տախտակից և խաղատախտակի համար հատուկ մշակված ֆիգուրներից՝ անկշռելիության պայմաններում[25]։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լեյտենանտ (29.12.1954):
  • Ավագ լեյտենանտ (30.04.1957):
  • Կապիտան (9.05.1960):
  • Մայոր (11.08.1962).
  • Փոխգնդապետ (6.11.1963):
  • Գնդապետ (10.04.1965):
  • Ավիացիայի գեներալ-մայոր (18.06.1970

Մրցանակներ և պատվավոր կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ և Ռուսաստանի մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խորհրդային Միության կրկնակի հերոս (1962, 1970 թվականներ)։
  • Խորհրդային Միության հերոսի «Ոսկե Աստղ» երկու մեդալ (1962 թվական օգոստոսի 18, 1970 թվական հուլիսի 3)։
  • Լենինի շքանշան (1962 թվական օգոստոսի 18)։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976 թվական հունվարի 15)։
  • Կարմիր Աստղի շքանշան (1961 թվական հունիսի 17)։
  • «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշան (1988 թվական մայիսի 30)։
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (1991 թվական փետրվարի 18)։
  • ԽՍՀՄ այլ մեդալներ։
  • ԽՍՀՄ տիեզերագնաց օդաչու (1962 թվական)։
  • ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թվական)։
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1962 թվական)։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (1996 թվական ապրիլի 9), հայրենական տիեզերագնացության զարգացման գործում անձնական մեծ ներդրման համար[26]։

Սոցիալիստական երկրների մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԺՀԿ Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • ԱՌՆ աշխատանքի հերոս
  • ՄԺՀ հերոս
  • Աշխատանքի հերոսի «Ոսկե Աստղ» մեդալ և Սուխե-Բատորի շքանշան (1965 թվական, ՄԺՀ)
  • Սոցիալիստական Աշխատանքի ազգային բանկի հերոսի «Ոսկե Աստղ» մեդալ և Գեորգի Դիմիտրովի շքանշան
  • ԴՐՎ աշխատանքի հերոսի «Ոսկե Աստղ» մեդալ (1962 թվական)
  • «Կիրիլ և Մեֆոդիյ» (ԱՌՆ) I աստիճանի շքանշան
  • ՎԺՀ դրոշի շքանշան (1964 թվական, ՎԺՀ)
  • «Զենքի եղբայրության ամրապնդման համար» մեդալ (ԱՌՆ)
  • «Ժողովրդական իշխանության 25 ամյակ» մեդալ (ԱՌՆ)
  • «Օսմանյան ստրկությունից Բուլղարիայի ազատագրման 100 ամյակ» մեդալ (ԱՌՆ)
  • «Չեխոսլովակիայի ազատագրման 30 ամյակ» մեդալ (ՉՍՀ)
  • «Միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ 30 տարվա հաղթանակի» մեդալ (ՄԺՀ)
  • «Հաղթանակ Հալխին Գոլում» մեդալ (ՄԺՀ)
  • «Մոնղոլիայի Ժողովրդական Բանակի 60 ամյակի» մեդալ (ՄԺՀ)
  • «Հեղափոխական զինված ուժերի 30 ամյակի» մեդալ (Կուբա)

Ոչ սոցիալական երկրների մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գուրկայի I դասի աջ ձեռքի շքանշան (1963 թվական, Նեպալ)
  • Ինդոնեզիայի II դասի Աստղի շքանշան (Ինդոնեզիա)
  • «Նիլի վզնոց» շքանշան (Եգիպտոս)

Գրքերի հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիկոլաև Անդրիյան։ Հանդիպենք ուղեծրում։ — Մ.՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական հրատարակչություն, 1966 թվական
  • Նիկոլաև Անդրիյան։ Տիեզերք՝ անվերջ ճանապարհ։ — Մ.՝ Երիտասարդ գվարդիա, 1974 թվական
  • Նիկոլաև Անդրիյան։ Երկրի ներգրավումը։ Տիեզերագնացի նշումներ-3։ — Չեբոքսարի՝ Չուվաշյան գրքույկ հրատարաչություն, 1999 թվական
Շորշելի գյուղի մատուռը, տիեզերագնաց Ա.Գ. Նիկոլաևի հուղարկավորության վայրը:
  • Նրա անունով խառնարան է անվանվել Լուսնի հակառակ կողմում։
  • Նրա պատվին 1965 թվականին կամ ավելի վաղ անվանակոչվել է Անտարկտիդայի Մոդ թագուհու հողի վրա Անդրիյան Նիկոլաևի լեռնաշղթան, որը 1960 թվականին նշվել է ՈՒԷ-ի քարտեզի վրա (կորդինատներ՝ 71°50′ հվ. լ. 5°55′ ավ. ե.HGЯO)[29]։
  • Նրա անունով է անվանվել Չեբոքսարի և Կոկշակասինի քաղաքի № 10 դպրոցը Ցիվիլսկի շրջանի հիմնական դպրոցը։
  • Նրա անունով կոչվել են Չեբոքսարի և Մարիինյան Պոսադի փողոցները, Չեբոքսարիում նույնպես անվանվել է մանկական զբոսայգի։
  • Նրա անունով է կոչվել Նովոչեբոկսարսկ քաղաքի կենտրոնական ստադիոնը։
  • Նրա անունով կոչվել են փողոցներ՝ Գրոդնո, Սմոլենսկ, Վլադիկավկազ, Կրասնոյարսկ, Ինզե և նախկին ԽՍՀՄ այլ քաղաքներում։
  • Նրա անունով պուրակ կա Ալիկովո գյուղում (Չուվաշիայի Ալիկովսկի շրջան)։
  • Ա. Գ. Նիկոլաևի հուշարձանները տեղադրվել են Չեբոքսարիում[30] (Նիկոլաևի փողոցում և Լենինի պրոսպեկտում), Սմոլենսկ[31] (տեղադրվել է 2011 թվականին Նիկոլաևի փողոցում), Չերնիգով (ՉՎՎԱՈւԼ-ի տարածքում) քաղաքներում և տիեզերագնացի հայրենիքում՝ Շորշելի գյուղում։
  • Ա. Գ. Նիկոլաևին նվիրված է Շավլայի «Աստղային Մարդը» բանաստեղծությունը։
  • 2004 թվականին Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի կողմից սահմանվել է Ա. Գ. Նիկոլաևի մեդալը։
  • 2006 թվականին կազմավորվել է ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց Ա. Գ. Նիկոլաևի շիրմաքարերում գտնվող հուշահամալիրը։
  • Նրա անունով է կոչվել Աերոֆլոտ ընկերության օդանավերից մեկը։
  • 2014 թվականին Ելնիկովո գյուղից ոչ հեռու էնտուզիաստներով ստեղծվել է Ա. Գ. Նիկոլաևի՝ 115 մետր չափսի կերպարանափոխումը[32]։
  • 1964-ից մինչև 2017 թվականները Նիկոլաևի անունը կրել է Մախաչկալա քաղաքի Նուրբագանդով եղբայրների փողոցը[33]։
  • 2018 թվականին «Ռուսաստանի մեծ անուններ» նախագծի շրջանակներում Ա. Գ. Նիկոլաևի անունը (նախապես) ստացել է Չեբոկսարի քաղաքի միջազգային օդանավակայանը[34]։
  • Խորհրդային տիեզերագնացներին փառք, ԽՍՀՄ, 1962 թվական։
  • Երկնային պատմություն։
  • «Ժողովրդի ընտրյալը» վավերագրական ֆիլմ։
  • «Տիեզերագնաց-3» վավերագրական ֆիլմ։
  • Առաջինը տիեզերքում։

Փոստաային նամականիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաևին նվիրված են տարբեր երկրների թողարկման փոստային նամականիշեր.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Николаев Андриян Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  5. «ЦНИИ РТК — Энциклопедия космонавтики». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «День в истории: Открытие Америки и полет без скафандров». ChangeUA. 2018 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «День в истории: Открытие Америки и полет без скафандров» (ռուսերեն). techno.bigmir.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «Центр подготовки космонавтов им. Ю.А.Гагарина. Официальный Web-сайт» (ռուսերեն). www.gctc.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. «Центр подготовки космонавтов им. Ю.А.Гагарина. Официальный Web-сайт» (ռուսերեն). www.gctc.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. «Космонавт Андриян Николаев» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  11. «Центр подготовки космонавтов им. Ю.А.Гагарина. Официальный Web-сайт» (ռուսերեն). www.gctc.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. Алексеева-Николаева А.А. Слово о сыне // Правда. — 1962. — № 224 (16080). — С. 6.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Ленский И. Л. Он первым полетел без скафандра. Интервью с Андрияном Николаевым // «Правда». — 1995. — № 92 (27510). — С. 4.
  14. «ЦНИИ РТК. У истоков космической обороны России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Он первым полетел без скафандра». Правда; Без штампов. 1995 թ․ մայիսի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  16. В. А. Иванова Андриян Николаев: орбиты космические и земные. — Чебоксары: Чувашское книжное издательство, 2013. — С. 116—119. — 319 с. — ISBN 978-5-7670-2105-5
  17. 17,0 17,1 «Герой космоса — Андриян Николаев — БУ «Госархив современной истории Чувашской Республики» Минкультуры Чувашии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  18. «Statistics - Nikolayev Andriyan Grigoriyevich» (անգլերեն). spacefacts.de. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  19. В. А. Иванова Андриян Николаев: орбиты космические и земные. — Чебоксары: Чувашское книжное издательство, 2013. — С. 314—316. — 319 с. — ISBN 978-5-7670-2105-5
  20. «Андриян Григорьевич Николаев». astronaut.ru. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  21. 21,0 21,1 Игорь Ленский. (2012). «Под шоршелскими звёздами». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  22. Тукмаков А. Н., Антонова З. С., Лебедева Т. П. Мемориальный комплекс лётчика-космонавта СССР А. Г. Николаева. Путеводитель. — Чебоксары, 2010. — С. 2—12. — 12 с.
  23. «Герой космоса — Андриян Николаев — БУ «Госархив современной истории Чувашской Республики» Минкультуры Чувашии, ГУ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  24. Попович Павел Романович. Пусть земля ему будет небом…
  25. Хенкин В.Л. Я б в гроссмейстеры пошел… — М.: Молодая гвардия, 1979. — С. 4. — 144 с. — 100 000 экз.
  26. Распоряжение Президента Российской Федерации от 9 апреля 1996 года № 174-рп «О поощрении ветеранов ракетно-космической отрасли, внёсших большой вклад в развитие отечественной космонавтики»
  27. Имя легендарного земляка…
  28. Почётные граждане города Нальчика Արխիվացված 2016-03-06 Wayback Machine.
  29. Масленников Б. Г. Морская карта рассказывает / Под ред. Смирнов, Николай Иванович. — 2-е изд. — М.: Воениздат, 1986. — С. 25. — 35 000 экз.
  30. Памятник космонавту Николаеву в Чебоксарах(չաշխատող հղում).
  31. В Смоленске появился памятник лётчику-космонавту Андрияну Николаеву Արխիվացված 2020-11-24 Wayback Machine.
  32. [1].
  33. «О переименовании улицы Николаева в Ленинском районе г. Махачкалы именем братьев Нурбагандовых». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  34. Аэропорт Чебоксар будет носить имя Андрияна Григорьевича Николаева / сайт администрации Чебоксар

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Андриян Николаев: Сборник. — Чебоксары: Чуваш. кн. изд-во, 1989. — 302 с.: ил. — (Первопроходцы космоса)
  • В. А. Иванова Андриян Николаев: орбиты космические и земные. — Чебоксары: Чувашское книжное издательство, 2013. — 319 с. — ISBN 978-5-7670-2105-5
  • «Испытание ракетно-космической техники — дело моей жизни» События и факты — А. И. Осташев, Королёв, 2001 г.[2].
  • «Берег Вселенной» — под редакцией Болтенко А. С., г. — Киев, 2014 г., издательство «Феникс», ISBN 978-966-136-169-9
  • «Ракетно-космический подвиг Байконура» — Порошков В. В., издательство «Патриот» 2007 г. ISBN 5-7030-0969-3.
  • «С. П. Королёв. Энциклопедия жизни и творчества» — под редакцией В. А. Лопота, РКК «Энергия» им. С. П. Королёва, 2014 г. ISBN 978-5-906674-04-3.
  • Ленский И. Л. Он первым полетел без скафандра. Интервью с Андрияном Николаевым // «Правда». — 1995. — № 92 (27510). — С. 4.
  • И. А. Маринин, С. Х. Шамсутдинов, А. В. Глушко (составители) Советские и российские космонавты. 1960—2000 / Под редакцией Батурин, Юрий Михайлович|Ю. М. Батурина. — М.: ООО Информационно-издательский дом «Новости космонавтики», 2001. — ISBN 5-93345-003-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրիյան Նիկոլաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 296